Վիճակահանությունը կատարված է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 4, 2011 22:04

Կազանում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցամարտերի բացման արարողությունը: Որոշվեց, թե շախմատիստներն ինչ գույնի խաղաքարերով պետք է անցկացնեն առաջին պարտիաները: Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչի Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցամարտը կսկսի սպիտակ խաղաքարերով: Մայիսի 5-ին կսկսվեն մրրցամարտերը` բաղկացած չորսական պարտիայից:  Առաջին պարտիան սպիտակով կանցկացնեն նաև Ռաջաբովը, Մամեդյարովը և Կամսկին: Ուժերն են չափում հետևյալ զույգերը.

Արոնյան – Գրիշչուկ

Ռաջաբով – Կրամնիկ

Մամեդյարով – Գելֆանդ

Կամսկի – Տոպալով

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply