Իտալիայում լոտոյով խաղարկվել է 144 միլիոն եվրո. հաղթողը հայտնի չէ

Օրվա լուր | | August 19, 2009 10:19

b_372319Իտալիայում փնտրում են լոտոյի հաջողակ տոմսի տիրոջը: Տոմսի շահումը կազմում է 144 միլիոն եվրո: Այն խաղարկվել է անցած գիշեր և պատմության մեջ ամենամեծ ջեք-փոթն է եղել: Հաղթողը, սակայն, դեռ չի արձագանքել խաղարկությանը:

«Հնարավոր է` նա դեռ չգիտի, որ հաղթել է»,-ասել են լոտոյի կազմակերպիչները: Նրանց տվյալներով` խաղարկությանը մասնակցել են հարյուր հազարից ավելի խաղացողներ` ոչ միայն իտալացիներ, այլև հազարավոր եվրոպացիներ և անգամ ԱՄՆ բնակիչներ: Նրաք հատուկ գնացել են Ապենինյան թերակղզի, որպեսզի գնեն խաղարկության տոմսերը:

Վերջին խոշոր ռեկորդը պատկանում է հենց ամերիկացիներին: 2007-ին «Մեգա Միլլիոն» լոտոյի խաղարկությանը հաղթող է ճանաչվել միանգամից երկու խաղացող: Նրանցից յուրաքանչյուրը ստացել է 143 միլիոն: Այս մասին հայտնում է «vesti.ru»-ն:

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply