Այսօր ժ. 16:00-ին բացօթյա առևտրով զբաղվողները իրենց խնդիրների լուծման առիթով նախաձեռնել էին բողոքի ակցիա անցկացնել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 4, 2011 22:35

Ակցիային հետևում էին կողմնակի անձինք, որոնք, ենթադրաբար, քաղաքացիական հագուստով ԱԱԾ աշխատակիցներ էին:  Կարմիր բերետավորներն ու ոստիկանները, որոնց թիվը գերազանցում էր 6 տասնյակը, մասնակիցներին թույլ չտվեցին կանգնել նախագահական շենքի դիմաց:

Ձեր երազած վերելք ապրող Հայաստանում մարդիկ սոված են:  Մեզ մի° զրկեք ապրելու իրավունքից:  Սերժ Սարգսյան, կասեցրեք արտագաղթը:  Մի   հարստացրեք սուպերմարկետները բացօթյա առևտրի հաշվին:   Քաղաքապետը մեզ զրկեց հացից:  SOS. Հայաստանը հայաթափվում է:   Պահանջում ենք աշխատանք:  Մեր հայրենիքում պետությունը մեզ զրկում է նույնիսկ գոյատևելու իրավունքից:   Սերժ Սարգսյան, պաշտպանեք աշխատելու մեր իրավունքը:  Աշխատանքից զրկելը պետական հանցագործություն է: Օրենքը պետք է գործի հանուն մարդու, լոզունգներով պաստառները պարզած` մասնակիցները կանգնեցին Նախագահի նստավայրին դիմահայաց վերևի կանգառում:

Ներկա դրությամբ բողոքի մասնակիցները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ` նստացույցի: Վաղը ժամը 10:30-ին նրանք բողոքի գործողություն կիրականացնեն նաև Կառավարության շենքի դիմաց, որից հետո կվերադառնան Ազատության հրապարակ` շարունակելու նստացույցը:

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply