ԶԼՄ-ների համար Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հայտարարությունը` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանիպումից հետո

Պաշտոնական, Օրվա լուր | | May 4, 2011 21:15

Շնորհակալություն պարո՛ն Նախագահ: Իհարկե, Հայաստանը մեզ համար շատ կարևոր է որպես տարածաշրջանում կայունացնող գործոն, ինչպիսին կարող է լինել: Չնայած ձեր պատմական անցյալին, չնայած կապերին, հարաբերություններին և ցավոտ կետերին, այն ցավին, որ ժառանգել եք դարերի ընթացքում, այդուհանդերձ, ձեր ժողովուրդն ի վիճակի է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները: Միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի, որն այսօր նախագահում է Լիտվան, հիմնական նպատակն է և ամենակարևոր հանգամանքը, որ տարածաշրջանում ցանկացած հակամարտություն լուծվի խաղաղ ճանապարհով, քանի որ հավատում ենք, որ խաղաղ ճանապարհով լուծումը հնարավոր է: Որևէ մեկը, այդ թվում՝ որևէ միջազգային կազմակերպություն երբևէ չի սատարի ռազմական լուծմանը: Այդպիսին էր իմ շատ հստակ ուղերձը այս երեք օրերի ընթացքում իմ կողմից այցելած բոլոր պետություններին: Միաժամանակ Լիտվան, իհարկե, կսատարի բոլոր կողմերի այնպիսի ծրագրերին, որոնց նպատակը կլինի  օժանդակել վստահության ամրապնդման միջոցառումներին: Իհարկե, ենթադրում ենք, որ այդ միջոցառումները պետք է երկու կողմերն էլ իրականացնեն: Այցիս երկրորդ օրակարգային հարցը և նպատակը, անշուշտ, ձեր երկրի եվրոպական ինտեգրման գործընթացն է: Այդ գործընթացն ինքնին շատ օգտակար էր և արդյունավետ՝ Լիտվայի համար, այդպիսին է նաև Հայաստանի համար: Գործընթացն օգնում է ձեզ՝ բարեփոխվելու և ավելի շուտ հասնելու ժողովրդի բարեկեցությանը: Ես ձեզ շնորհավորում եմ ընդամենը վերջերս Եվրոպական Միության հետ բանակցություններում ևս երկու գլուխների քննարկումն ավարտին հասցնելու համար: Լիտվան բարեփոխումների և բանակցությունների հարուստ փորձ ունի: Մենք պատրաստ ենք փոխանակելու մեր փորձը և օգնելու ձեզ՝ նախապատրաստվել բանակցության գործընթացում: Իհարկե, այնքանով, որքանով հիմա դուք ցանկություն կհայտնեք: Երկրորդ հանգամանքը, որ ձեզ համար շատ կարևոր է՝ միջուկային էներգետիկայի հետ կապված ծրագրերն են: Ֆուկուսիմայի իրավիճակից հետո ամբողջ Եվրոպան և նույնիսկ ամբողջ աշխարհը ձգտում են միջուկային անվտանգության ավելի բարձր չափորոշիչներ ապահովել: Դա կարևոր է ոչ միայն Հայաստանի կամ Լիտվայի, այլ նաև ամբողջ մարդկության, ամբողջ աշխարհի համար: Ինչո՞ւ է Եվրոպան սկսում իրականացնել այլ նախաձեռնություն՝ Եվրոպայում գործող միջուկային էներգետիկայի բոլոր օբյեկտների սթրես թեստավորում: Սեփական անվտանգության համար կխնդրեի, որպեսզի նույնն անեին Եվրոպական Միության բոլոր հարևանները: Դա ոչ միայն անվտանգության համար է արվում, այլև ազգերի միջև վստահությունն ամրապնդելու նպատակով է, որ տեղեկատվությունը պետք է բաց և հրապարակայնորեն փոխանակել: Համառոտակի քննարկելով այս հարցը ձեր հանրապետության ղեկավարի հետ՝ ես հասկացա, որ Հայաստանը պատրաստ է դրան: Մեր հարաբերությունների երկրորդ բաղադրիչը կամ փաթեթը՝ երկկողմ հարաբերություններն են, որոնք քաղաքական առումով շատ բարձր մակարդակի վրա են: Ե՛վ մեր, և՛ ձեր պետություններն սկզբից ևեթ անկախություն հռչակեցին,  ուստի միասին միաժամանակ կարող ենք տոնել անկախության 20-ամյակը: Մեր տնտեսական կապերին պայծառ ապագա է սպասվում: Մենք պատրաստ ենք ներդրումներ անել և պատրաստակամորեն սպասել ձեր ակտիվությանը մեր երկրում: 20 տարվա ընթացքում մեր երկու պետությունների անցած ուղիները տարբեր են, բայց կան նաև բազմաթիվ նմանություններ: Մենք հնարավորինս բաց ենք և պատրաստ՝ համագործակցելու և օգնելու:-0-

Դիտվել է 1769 անգամ:
Print Friendly

Leave a Reply