Տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում մեկնարկած Թվինինգ ծրագրի ղեկավարների խորհրդի հերթական նիստը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 4, 2011 20:53


Այսօր՝ մայիսի 4-ին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի ունեցավ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում մեկնարկած Թվինինգ (Twinning) ծրագրի ղեկավարների խորհրդի հերթական, թվով երկրորդ նիստը:
Նիստին մասնակցում էին ԵՄ անդամ երկրների ծրագրի ղեկավարները. Գերմանիայից՝ Թվինինգ ծրագրի ղեկավար պարոն Փլեսինգը, Լիտվայից` ծրագրի փոխնախագահ պարոն Պայարսկասը, ինչպես նաև Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Գունդա Շումանը: Նիստին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Հայաստանում ԵՄ պատվիրակության Երևանյան գրասենյակից և Աջակցություն Հայաստանում Թվինինգ և Թայեքս ծրագրերի կառավարման գործակալությունից:
Նիստի հիմնական թեմաներն էին` Եռամսյակային հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ ամիսների ընթացքում իրականացված համատեղ գործողությունները, ինչպես նաև առաջիկայում իրականացվելիք միջոցառումների մանրամասների քննարկումը: Մասնավորապես, հարցեր առաջարդվեց Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կառուցվածքի վերաբերյալ և ներկայացվեց փորձագիտական գնահատման հաշվետությունը, քննարկումներ եղան նաև Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով միջազգային ֆորումին  Հանձնաժողովի ներկայացուցիների մասնակցության և ծրագրի վերաբերյալ հանրության շրջանում իրազեկվածության բարելավմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահի, Թվինինգ ծրագրի շահառու երկրի ղեկավար Ա.Շաբոյանի կողմից կարևորվեց հատկապես այն միջոցառումների կազմակերպումը, որոնք ծրագրով նախատեսված են զանգվածային լրատվամիջոցների շրջանում մրցակցության և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման առնչվող հարցերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Հիշեցնենք, որ Թվինինգ ծրագիրը մեկնարկել է ընթացիկ տարվա փետրվարին:
Մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող այս ծրագիրն իրականացվելու է 2011-2013 թվականներին: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն է: Ծրագիրը նախատեսում է նաեւ մրցակցության և պետական օժանդակության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնում, մրցակցությանը և պետական օժանդակությանն առնչվող խնդիրների վերաբերյալ հանրության շրջանում քարոզչությա իրականացում:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply