«Բեն Լադենին որսացողը» հայտարարել է միլիոնանոց պարգևավճարի իրավունքի մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 4, 2011 19:05
Կոլորադոյի բնակիչ Գերի Ֆոլկները, որը Պակիստանում ապարդյուն փորձում էր «որսալ» Ուսամա բեն Լադենին, ամերիկյան իշխանությունից պահանջել է իրեն վճարել «թիվ 1 ահաբեկչի» գլխի համար: Նա կարծում է, որ (բազմիցս է Պակիստան մեկնել` «Ալ Քաիդայի » առաջնորդին գտնելու ու սպանելու նպատակով) Բեն Լադենին ոչնչացնելու գործողություններում քիչ չէ իր լուման:
«Ես այդ հրաշագործության համար քիչ ջանք չեմ ներդրել, չէ որ ես եմ նրան ստիպել իջնել սարերից», իր դիրքորոշումն այսպես է բացատրում Գերին: Նա պնդում է, որ ինքն է«սկյուռին բնից գայթակղելով դուրս հանել»: Ու «երբ Բեն Լադենը գլուխը բնից դուրս հանեց` իսկույն էլ զրկվեց դրանից»: Միևնույն ժամանակ, նա հայտնում է, որ հպարտանում է ամերիկյան բանակի համար, ովքեր կարողացան վերացնել թիվ 1 ահաբեկչին: Նա լրագրողների հետ հարցազրույցում լեզվից թռցրել է, որ ինքը շահադիտական նկատառումներով է հետապնդել ահաբեկչին ու որ որոշակի փոխհատուցման արժանի է, քանի որ վաճառել է ունեցվածքն ու իր կյանքն այդ նպատակի համար վտանգել: Գերի ֆոլկները շինարար է: Նա իր վրա հասարակայնության ուշադրությունը սևեռեց 2010-ի հունիսին, երբ Պակիստանում ձերբակալեցին նրան` ատրճանակով ու սուսերով զինված (մեկ այլ վարկածով` սամուրայական սուրով) : Նա այն ժամանակ հայտարարեց, որ մտադիր է գլխատել Բեն Լադենին` 2001-ի սեպտեմբերի 11- ահաբեկչության պատճառով: Հետո հայտնի էր դարձել, որ նա Պակիստանում հաճախակի է լինում: Այդ ժամանակահատվածում սովորել է տեղի լեզուն, մորուք պահել, որպեսզի տեղացիներից չտարբերվի:






Facebook
Tweet This
Email This Post
