Հրաչյա Քոչարի փողոցում 63-ամյա կնոջ են վրաերթի ենթարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 4, 2011 17:09

Մայիսի 3-ին, ժամը 17.05-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 63-ամյա Ելիզավետա Բ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել է Հ. Քոչարի փողոցում վայր ընկնելու հետևանքով:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մայիսի 3-ին, ժամը 16.30-ին, 25-ամյա Իշխան Մ.-ն «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով Հ. Քոչարի փողոցի սկզբնամասում` «Հայաստան» հանրախանութի մոտ, վրաերթի է ենթարկել Ելիզավետա Բ.-ին և պատճառել վնասվածքներ:

Կատարվում է քննություն:

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply