Միսրաթի նավահանգստում վերականգնվել են աշխատանքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 4, 2011 16:46

Լիբիական Միսրաթ ծովային նավահանգստում, որը գտնվում է Տրիպոլիից 200 կմ արևելք, մայիսի 4-ից վերսկսվել են աշխատանքները: Տեղեկությունների համաձայն, նավահանգիստ է  մտել Միգրացիայի միջազգային կազմակերպության«Red Star» լաստանավը: Մինչ այդ լաստանավը մի քանի օր անց էր կացրել բաց ծովում, քանի որ Քադաֆիի զորքերը հրթիռակոծում էին  նավահանգիստը: Բացի այդ, նավերի խաղաղ ու հանգիստ ընթացքին  խանգարում էին ստորջրյա ականները: Նավահանգստում կայանելու թույլտվություն  նավերը ստացան միայն այն բանից հետո, երբ  ՆԱՏՕ-ի մասնագետները ոչնչացրեցին հրթիռային ու հրետանային սարքավորումները: Աֆրիկյան տարբեր երկրներից  մոտ  900 մարդ , ովքեր ստիպված Լիբիայում էին մնացել քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո,  արդեն կարող են  հեռանալ նավահանգստից:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply