Մեկնարկել է «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական գիտաժողովը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 4, 2011 16:33

Պաշտպանության նախարարությունում մայիսի 4-ին մեկնարկել է “Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության” հանրապետական գիտաժողովը, որին մասնակցում են պատմության և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ, գիտնականներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ: Գիտաժողովը կազմակերպվել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ:

Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի բացման խոսքից հետո ողջույնի խոսքով հանդես են եկել պաշտպանության, կրթության և գիտության, մշակույթի նախարարները, գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը և ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Կարևորելով գիտաժողովի կազմակերպումը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  մասնավորապես ասել է. “Հայկական գիտական միտքը պետք է իր հստակ մոտեցումներն ունենա ու արտահայտի պատմության և մշակույթի ադրբեջանական կեղծարարությունների վերաբերյալ:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում նշել է. “Պատահական չէ, որ պատմության և մշակույթի հարցերը քննարկվում են հենց պաշտպանության նախարարությունում, քանի որ դրանք ազգային անվտանգության հետ շաղկապված խնդիրներ են”:

Եռօրյա գիտաժողովի ժամանակ նախատեսված են քննարկումներ ներկայացվելիք 37 զեկույցների շուրջ:

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply