Բերդի բնակիչը ինտերնետով փորձել է վաճառել Կարմիր գրքում գրանցված գառնանգղ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 4, 2011 16:12
Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Տավուշի բաժնում ապրիլի 22-ին նյութեր են ստացվել, որ Բերդ քաղաքի բնակիչ, 30-ամյա Մհեր Գ.-ն ս/թ մարտին ինտերնետային կայքերից մեկում 500 ԱՄՆ դոլարով արծիվ վաճառելու վերաբերյալ հայտարարություն է տվել:
Կատարված քննությամբ պարզվել է, որ Մհեր Գ.-ն ս/թ մարտի սկզբին Բերդ քաղաքին հարակից «Ջաբուռի քար» հանդամասում որսացել է «Կարմիր գրքում» հաշվառված գառնանգղ թռչուն՝ պետությանը պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Գառնանգղը հայտնաբերվել և հանձնվել է Երևանի կենդանաբանական այգու տնօրինությանը:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
