Ալավերդիում վերանորոգվել է բժշկական կլինիկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 4, 2011 15:11

Այսօր Ալավերդում կբացվի վերանորոգված բժշկական կլինիկա, ֆինանսավորված ԱՄՆ կառավարության կողմից: Կլինիկան, որի վերանորոգման  գինը 75,000 ԱՄՆ դոլար է, Միացյալ Նահանգների մարդասիրական օգնության ամենամեծ վերանորոգման ծրագիրն է Հայաստանում:  Նոր սարքավորումներով հագեցած բժշկական կլինիկան կծառայի Լոռու և Տավուշի բնակիչներին: Հունական Բժշկական Ֆոնդի (Greek Medical Fund) «Hippocrates – Armenia» կազմակերպությունը, որը 2001 թ.-ից սկսած հովանավորվում է Միացյալ Նահանգների կառավարության կողմից, կղեկավարի կլինիկան:

Հունական Բժշկական Ֆոնդը սոցիալապես խոցելի խմբերին և պակաս ռեսուրսավորված հաստատություններին տրամադրում է անվճար բժշկական ծառայություններ և տարածում դեղագործական և բժշկական պարագաներ: Ֆոնդը նաև իրականացնում է շարժական այցելություններ հեռավոր գյուղեր: Նոր վերանորոգված կլինիկան կծառայի ի նպաստ տարածաշրջանի բոլոր բնակիչների և կտրամադրի բարձրորակ բժշկական խնամք:

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply