Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 18, 2009 18:23

outputՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
Հեռագրում ասված է. «Ցավով տեղեկացա օգոստոսի 17-ին Նազրանում տեղի ունեցած բարբարոսական պայթյունի մասին, որը բազմաթիվ անմեղ մարդկանց մահվան ու տառապանքների պատճառ դարձավ:Վճռականորեն դատապարտում եմ կատարված ահաբեկչական գործողությունը, որը չունի և չի կարող ունենալ արդարացում»:

Նախագահ Սարգսյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինում մաղթել ահաբեկչական գործողության հետևանքով տուժածներին:

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply