Մեքենան ընկել է Հրազդան գետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 4, 2011 14:17

Մայիսի 3-ին  ՝ժամը 13.33-ին  ստացված տեղեկության համաձայն, Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` Դավթաշենի կամրջի հարակից տարածքում ավտոմեքենա է շրջվել և կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):

Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես»  մակնիշի 05 ՕՏ 597 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել Հրազդան գետը, որի հետևանքով վարորդ, Երևան քաղաքի Վ. Այգեկցու փողոցի թիվ 26/1 տան բնակիչ,1992թ.-ին ծնված Անանիա Հարությունյանը  ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply