Մուբարաքն իր 83-րդ տարեդարձը դիմավորում է հիվանդանոցում, կալանքի տակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 4, 2011 14:13

Եգիպտոսի նախկին  նախագահ Հոսնի Մուբարաքն իր տարեդարձը նշում է կալանքի տակ` Շարմ էլ Շեյխի հիվանդասենյակում: Նա  կնշի տարեդարձն առանց իր որդիների`  Ալիի ու Համալի, որոնք ներկայումս գտնվում են  Կահիրեի մոտ գտնվող «Տորա» քննչական մեկուսարանում:

Մուբարաքը  մեղադրվում է պետական միջոցների անօրինական յուրացման ու զանգվածային հուզումների ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ: Եգիպտոսի արդարադատության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Մուբարաքին կատարած հանցագործությունների համար սպառնում է մահապատիժ կամ էլ, լավագույն դեպքում` ցմահ բանտարկություն: Սակայն Մուբարաքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Դիտվել է 985 անգամ:
Print Friendly

Leave a Reply