Հրդեհ Թաիրով գյուղի խանութներից մեկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 4, 2011 14:09

Մայիսի 3-ին  ՝ժամը 11.40-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Երևանյան խճուղու թիվ 14 հասցեում գտնվող խանութ-սրահում: Դեպքի վայր են մեկնել երկու  մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.59-ին, մարվել`12.12-ին:  Արվել է Ս. Մարտիրոսյանին պատկանող խանութ-սրահի գույքը` 100 քմ մակերեսով:  Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը խանութ-սրահի աշխատակից, 1982թ.-ին ծնված Արման Սարգսյանը ստացել է դեմքի և վերին վերջույթների այրվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի Այրվածքաբանության կենտրոն, որտեղ ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

Նույն օրը՝ ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.49-ին, մարվել` 20.38-ին:  Արվել է Ս. Խուդոյանին պատկանող տան բակում պահեստավորված 850 հակ անասնակերը:

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply