Ջրամբարում գտել են 52-ամյա կնոջ դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 4, 2011 14:06
Մայիսի 3-ին ՝ժամը 12.22-ին ստացված տեղեկության համաձայն, Տավուշի մարզի Այգեպար գյուղի ջրամբարում հայտնաբերվել է քաղաքացու դիակ:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:
Փրկարարների ուժերով ջրամբարից դուրս է բերվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ,1959թ.-ին ծնված Ալվարդ Բաբասյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
