Ադրբեջանի բանտում մահացել է քաղբանտարկյալ, ազգությամբ թալիշ խմբագիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 18, 2009 18:00

novruzeli_memmedov5

Ադրբեջանական բանտում 68 տարեկան հասակում մահացել է «Թոլշի սադո» թերթի խմբագիր, թալիշների մշակութային կենտրոնի ղեկավար, Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի լեզվաբանության բաժնի նախկին ղեկավար Նովրուզալի Մամեդովը:

Մամեդովը 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել պետական դավաճանության և ազգային, ռասայական, կրոնական թշնամանք սերմանելու մեղադրանքով:

Նա ձերբակալվել էր 2007-ին, իսկ 10 տարվա ազատազրկման վճիռը դատարանը արձակել էր 2008-ին:

Նրան մասնավորապես մեղադրում էին իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:

Սակայն ադրբեջանական մի շարք  իրավապաշտպան կազմակերպություններ  պնդում էին, որ Մամեդովի դեմ մեղադրանքները կեղծ են և նրան համարում էին  քաղբանտարկյալ:

Նախնական տվյալներով` Մամեդովի մահվան պատճառ է դարձել գլխի երակների սուր խցանումը:

«Vesti.az» կայքը տեղեկացնում է, որ Մամեդովը տառապում էր մի շարք հիվանդություններով, և առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան այս տարվա հուլիսից խիստ ռեժիմի բանտից տեղախոխել էին բանտի բուժական բաժին:

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply