«Բարսելոնան» սպասում է մրցակցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 4, 2011 12:41

Իսպանական «Բարսելոնան» առաջինը  Եվրոպայի  Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր նվաճեց,  Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան  հանդիպումն ավարտելով  ոչ ոքի` 1:1 հաշվով: 52-րդ րոպեին «Բարսելոնայի» խաղացող Պեդրոն բացեց հաշիվը, իսկ 9 րոպե անց Մարսելոն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր «Բարսելոնան»: Այսօր կիսաեզրափակչի երկրորդ ուղեգրի համար կպայքարեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և  գերմանական «Շալկե 04» ակումբը: Առաջին խաղում անգլիացիները հաղթել են 2:0 հաշվով:

Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply