Քադաֆիի` Շվեյցարիայում սառեցված գումարները պետական են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 4, 2011 9:06
Շվեյցարիայում սառեցված ակտիվները, որոնք իբր պատկանում էրին Մուամմար Քադաֆիին, իրականում լիբիական կառավարության օտարերկրյա ներդրումներ են: Այդ մասին հայտնել է Լիբիայի արտգործնախարար Հալեդ Կաիմը: Նրա խոսքով, Շվեյցարիայի բանկերում պահված է մոտ 25 մլն ֆրանկ:
Մինչ այդ Շվեյցարիայի ԱԳՆ-ն հայտնել էր , որ երկրի բանկերում սառեցված է Քադաֆիի 360 մլն ֆրանկը (մոտ 415 մլն դոլար) : Քադաֆիի ամերիկյան բանկերի հաշիվները նույնպես արգելափակված են: Լիբիական ընդդիմության հաշվարկներով, այնտեղ պահվում է 44 մլրդ դոլար: Ավելի վաղ ընդդիմության առաջնորդները դիմել էրին Օբամային` խնդրելով Քադաֆիի սառեցված հաշիվներն օգտագործելու թույլտվություն տալ:






Facebook
Tweet This
Email This Post
