Բեն Լադենին սպանել են «սպառնալից շարժում» անելուց հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 4, 2011 8:43

Ուսամա բեն Լադենը զինված չի եղել, երբ ամերիկացի հատուկ նշանակության ջոկատները թափանցել են նրա տուն, որտեղ թաքնվել էր: Նրան սպանել են , երբ բեն Լադենն ամերիկացի զինվորականների ներկայությամբ «սպառնալի» շարժում է արել: Այն հարցին, թե «թիվ 1 ահաբեկիչը» փորձել է արդյոք զենք խլել կամ էլ  մեկի վրա հարձակվել, CNN-ի   ներկայացուցիչը պատասխանել է, որ «նա ձեռքերը չբարձրացրեց ու չհանձնվեց»: Իր հերթին, Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Կարնին հայտարարել է, թե բեն Լադենը դիմադրում էր, բայց թե ինչպես, չի բացատրել:

Ալ Քաիդայի առաջնորդից բացի,  սպանել են 2  կապավորի, որդիներից մեկին ու մի կնոջ:  Բեն Լադենի կանանցից մեկը վիրավորվել է ոտքից, երբ փորձել է հարձակվել հատուկ նշանակության ջոկատայինների վրա: Անհայտ աղբյուրը նշում է նաև, որ տնից ընդամենը 3 մարմին են հանել: Բեն Լադենի մարմինը թաղել են ծովում` ըստ մահմեդական ավանդության,  ինչպես հավատացնում են ամերիկյան իշխանությունները: Քննարկվում են ահաբեկչի հետմահու  լուսանկարների հրապարակման հարցերը:  Ամերիկյան իշխանությունների խոսքով, լուսանկարներն «ահավոր» են ու կարող են անկանխատեսելի հետևանքների հանգեցնել: Այդուհանդերձ, նախագահ Օբաման որոշեց հրապարակել գոնե դրանցից մեկը: Երբ կհրապարակվի այն, չի ճշգրտվել:

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply