Հարցում. Թուրքիայում բացասաբար են վերաբերվում հայերին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 3, 2011 23:00

Թուրքիայում բացասաբար են տրամադրված այլազգիների հանդեպ։ Այդ մասին վկայում են վերջերս անցկացված հարցման արդյունքները, հայտնում է Hurriyet Daily News and Economic Review-ն։

Թուրքիայում անցկացված հասարակական հարցումը պարզել է, որ այդ երկրի շատ քաղաքացիներ բացասաբար են տրամադրված արաբների, հայերի, հրեաների, հույների, ռուսների եւ ամերիկկացիների դեմ։ Հարցվածների մեծ մասը դրական վերաբերմունք է արտահայտել ադրբեջանցիների հանդեպ։

Եվրպացիների հանդեպ համակրանք է հայտնել հարցվածների 36,6 տոկոսը, բացասական վերաբերմունք՝ 35 տոկոսը։ Հայերի, հրեաների եւ հույերի հանդեպ վերաբերմունքն ամենաբացասականն է եղել։ Հայերի դեմ հակակրանք է արտահայտել հարցվածների 73,9 տոկոսը, հրեաների դեմ՝ 71,5 տոկոսը, հույների հանդեպ` 67 տոկոսը։ Հետազոտությունը պարզել է, որ հայերի եւ հրեաների հանդեպ բացասական վերաբերմունք ունեցողները լայնորեն տարածված են կրթական եւ սոցիալ-տնտեսական առավել ցածր մակարդակ ունեցող մարդկանց շրջանում։

– NEWS.am

Դիտվել է 1516 անգամ:
Print Friendly

Leave a Reply