Գերմանիայում բացվել է Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 3, 2011 22:09

Մայիսի 2-ին Գերմանիայի Պոտսդամ քաղաքում տեղի ունեցավ հայ ժողովրդի բարեկամ, գերմանացի հրապարակախոս Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Պատմական կառույցը` որպես Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, գերմանական կառավարության կողմից հատկացվել էր դեռևս 1998 թվականին: Կառույցի վերանորոգման աշխատանքներն ընդհատումներով շարունակվեցին շուրջ 11 տարի: Տուն-թանգարանը վերջին մեկ տարում Գերմանիայում բացված երկրորդ գիտապատմական կենտրոնն է, որը կարող է նպաստել հայագիտության տարբեր ոլորտների, նաև ցեղասպանության ուսումնասիրմանը:

Բացման արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայի կանցլերի գրասենյակի պետքարտուղար, մշակութային և տեղեկատվական հարցերով ներկայացուցիչ Բերնդ Նոյմանը, Բեռլին-Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտությունների և մշակույթի նախարար, պրոֆեսոր Սաբինե Կունստը, Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը: Միջոցառմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Միջոցառման կապակցությամբ ուղերձներ էին հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply