Հայաստան են հրավիրվել իսպանացի մրցավարներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 3, 2011 19:53

Մայիսի 11-ին, ժամը 20-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2011-ի ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը: «Շիրակ» և «Միկա» թիմերի մրցավեճը կսպասարկի Իսպանիայի մրցավարական անձնակազմը` Դավիդ Ֆեռնանդես Բորբալանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Խեսուս Կալվո Գուադամուրոն և Էնրիկե Անդրես Սամպերը:

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply