6 ամիսների ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղում» 8 դժբախտ պատահար է գրանցվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 18, 2009 17:10

erkatuxi2Վերջին 6 ամիսների ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղում» արձանագրվել է 8 դժբախտ պատահար, որոնցից 3-ը` օգոստոսի 14-17-ին` Մասիս, Նորագավիթ և Իջևան երկաթուղային վազուրդներում և ունեցել են մահացու ելք· այս մասին Արմենպրեսին հաղորդել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից:

Ընկերությունը կոչ է արել հետիոտներին պահպանել գնացքների երթևեկության գոտում գտնվելու անվտանգության կանոնները· հատել երկաթուղային գծերը միայն սահմանված տեղերում` օգտվելով հետիոտնի կամուրջներով, թունելներով և գծանցներով, իսկ կամուրջներ և թունելներ չունեցող կայաններում պետք է երկաթուղային գծերն անցնել տախտակումներով, ինչպես նաև այն տեղերում, որտեղ տեղադրված են «Գծերի անցում» ցուցանակները:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply