Ալեն Բոգոսյանը`աշխարհի աստղերի հավաքականում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 3, 2011 16:02

Մայիսի 11-ին Գրոզնիում կկայանա Ահմաթ Հաջի Կադիրովի անվան մարզահամալիրի  բացումը:  30 հազար նստատեղ ունեցող մարզադաշտում կանցկացվի  ֆուտբոլային ուշագրավ հանդիպում: Կմրցեն աշխարհի աստղերի և Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի գլխավորած հավաքականները:Վերջինիս կազմում կլինեն ռուսաստանցի ֆուտբոլիստներ: Իսկ աշխարհի հավաքականի կազմում խաղին կմասնակցեն հանրածանոթ ֆուտբոլիստներ Դիեգո Մարադոնան, Ալեն Բոգոսյանը, Ֆրանկո Բարեզին, Ալեսանդրո Կոստակուրտան, Լուիշ Ֆիգուն, Մանուել Ամորոսը, Ռոբերտո Այալան, Ռոբի Ֆաուլերը, Էնցո Ֆրանչեսկոլին, Ստիվ Մաքմանամանը, Ժան Պյեր Պապենը, Քրիստիան Վիերին, Իվան Սամորանոն, Ֆաբյեն Բարտեզը: Ավելի վաղ հայտնվել էր, որ այդ օրը մրցելու են Թուրինի «Յուվենթուսը» և Գրոզնիի «Թերեքը»: Ակնկալվում էր, որ թուրինցիներին խաղին մասնակցելու համար կտրվի մեկ միլիոն եվրո: Բայց ռուսական «Սպորտ էկսպրեսը» տեղեկացրել էր, որ իտալական ակումբը հրաժարվել է այդ գործարքից:

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply