Մահացել է 28-ամյա վազորդը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 3, 2011 14:01
Կանադացի մարաթոնյան վազորդ Դենի Կեսապը մահացել է մայիսի 2-ին` վազքի մասնակցելու հաջորդ օրը: 28-ամյա մարզիկը Հյուսիսային Ամերիկա էր տեղափոխվել 2001-ին Կոնգոյից: Նա Տորոնտոյում 10 կմ վազքից հետո իրեն վատ էր զգացել և դուրս էր եկել մրցատարածությունից: 2004-ին Քեսապը հաղթել էր Տորոնտոյում կազմակերպված մարաթոնում, այդուհանդերձ, նա միայն 2008-ին Կանադայի քաղաքացիություն էր ստացել: Ի դեպ, 2008-ին Բեռլինում անցկացված մարաթոնի ընթացքում Կեսապը գիտակցությունը կորցրել էր: Բժիշկները նրան հանել էին անգիտակից վիճակից: Ուսումնասիրությունը բացահայտել էր, որ Դենին սրտի հիվանդություն ունի, բայց Բեռլինում կատարվածից 8 ամիս անց նա կրկին սպորտ էր վերադարձել: Կեսապի հիմնական աշխատանքը խորտկարանում էր:






Facebook
Tweet This
Email This Post
