Կայացել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Պաշտոնական, Օրվա լուր | | May 3, 2011 12:55
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Հոգաբարձուների խորհրդին է ներկայացվել հիմնադրամի 2010թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, հաստատվել է հիմնադրամի 2010թ. հաշվետվությունը: Օրակարգի մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել հիմնադրամի ֆինանսական ու հասարակայնության հետ կապերի ծառայությունների ստեղծման առաջարկին:
Նիստում արված առաջարկություններին համապատասխան խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի 2011թ. հաստիքացուցակն ու բյուջեն:
Դիտվել է 1747 անգամ:
Print Friendly

Leave a Reply