Փորձություն Սկոպիեում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 3, 2011 12:58

Հայաստանի թենիսի տղամարդկանց ազգային հավաքականը մայիսի 11-14-ը Սկոպիեում (Մակեդոնիա) կմասնակցի Կահիրեում թենիսի Դևիսի գավաթի եվրաաֆրիկյան 3-րդ խմբի մրցաշարին: 12 թիմերը տեղաբաշխվել են 2 ենթախմբերում: 2 հաղթողներն են իրավունք ստանալու հաջորդ մրցաշրջանում հանդես գալ 2-րդ խմբում: Հայաստանի հավաքականի կազմում երիտասարդ խաղացողներ են` Խաչատուր Խաչատրյանը, Աշոտ Գևորգյանը, Թորգոմ Ասատրյանը: Նրանք նախկինում այդ կարգի մրցումների չեն մասնակցել: Հավաքական է հրավիրվել էստոնացի խաղացող Դանիել Պրոսկուրային, որի ներուժի մասին քիչ բան է հայտնի: Հավաքականի գլխավոր մարզիչն է Վահե Ավետիսյանը:

Դիտվել է 853 անգամ:
Print Friendly

Leave a Reply