Հովիկ Հովեյանը` թանգարանի տնօրենի պաշտոնակատար

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 18, 2009 16:43

3f0cc1a0-6b64-4518-9214-e123380c61bb_mw800_mh6001ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանագրով մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ Հովիկ Հովեյանը նշանակվել է Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի տնօրենի պաշտոնակատար:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը «Արմենպրես»-ին ասել է, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարվելու է մրցույթ: Հովիկ Հովեյանը նույնպես կարող է մասնակցել մրցույթին:

Հովեյանը ՀՀ մշակույթի նախարար է եղել 2004-2006 թվականներին և աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Մինչ այդ նա եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, ՀՀ հանրային ռադիոյի մշակութային խմբագրության ղեկավար:

Դիտվել է 1718 անգամ:
Print Friendly

Leave a Reply