Ոստիկանությունում կգործի թեժ գիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 3, 2011 12:11

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում այսուհետ կգործի «Թեժ գիծ»՝ 55-00-89, 52-24-83հեռախոսահամարներով:

Քաղաքացիները կարող են հաղորդել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում՝ իրավախախտումների, ինչպես և հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն:

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից տեղակացնում են, որ տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը երաշխավորվում է:

Դիտվել է 1501 անգամ:
Print Friendly

Leave a Reply