Մրցանակ` հայոց լեզվին եւ հայալեզու կրթությանը առավել վնաս հասցրած գործիչներին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 3, 2011 12:03

2010-2011 թթ Հայաստանում ընդունվեցին Լեզվի եւ Հանրակրթության մասին  օրենքներում փոփոխությունները, որոնց հետեւանքով օտարալեզու դպրոցների  վերաբացման վտանգը ծառացավ հայոց լեզվի եւ հայալեզու կրթության վրա: Այդ իսկ  պատճառով «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական  նախաձեռնությունը հիմնեց «մրցանակ», որով առանձնացվում են և հանրությանն ու  գալիք սերունդներին են ներկայացվում հայոց լեզվին եւ հայալեզու կրթությանը  առավել վնաս հասցրած գործիչները և կազմակերպությունները:

Այն կոչվում է «Օտարալիզության ասպարեզում Աշոտյան- Դելյանովի անվան  մրցանակ» եւ նախատեսում է, որ այդ գործիչների ընտրությունը պետք է կատարվի  հանրության  քվեարկությամբ: Մրցանակի եւ հավակնորդների մասին մանրամասն  տեղեկություններ, ինչպես նաեւ քվեաթերթիկը հասանելի են  http://bitly.com/ebhX4e  հասցեով:

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply