Այս տարի ընդունելություն կիրականացվի առանց քննությունների

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 3, 2011 11:42
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1806-Ա/Ք հրամանով հաստատված «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումների համալիր ծրագրի» դրույթներից ելնելով մշակվել և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 24-ի թիվ 237-Ն հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական  (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների  2011 թվականի  ընդունելության  կարգը»:
Նախնական մասնագիտական  (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2011-2012 ուսումնական տարվա ընդունելությունն  իրականացվելու է առանց ընդունելության քննությունների /բացառությամբ արվեստի ոլորտի մասնագիտությունների, որոնց գծով նախատեսված է մասնագիտական առարկաներից քննություն/` դիմորդների ավարտական փաստաթղթի գնահատականների հիման վրա:
Դիտվել է 1214 անգամ:
Print Friendly

Leave a Reply