Տավուշի կորած բնակչի դին գտել են Աղսու գետում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 3, 2011 11:27

Ինչպես երեկ  հաղորդել էինք մայիսի 2-ին՝ժամը 00.46-ին, ահազանգ էր ստացվել, որ մայիսի 1-ի առավոտյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ,1965թ.-ին ծնված Սաշիկ Արզումանյանը մեկնել է Բերդի տարածաշրջանի «Լվի թալա» հանդամաս սունկ հավաքելու և չի վերադարձել: Աղսու գետի ափին հայտնաբերվել է Ս.Արզումանյանին պատկանող ուսապարկը:

Որոնողական աշխատանքների արդյունքում Հախում գետում (կորած վայ­րից մոտ 5 կմ հեռու) հայտնաբերվել է  Սաշիկ Արզումանյանի  դին,որը դուրս է բերվել գետից և հանձնվել իրավապահ մարմիններին:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply