Աֆրիկուհին լույս աշխարհ կբերի միանգամից 12 երեխա

Օրվա լուր | | August 18, 2009 16:37

pregnance1Թունիսի մի բնակչուհի միանգամից սպասում է 12 երեխայի` 6 աղջկա և 6 տղայի:

Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, հղիության 9-րդ ամսում գտնվող ուսուցչուհին, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, նախկինում, հղիության 2 անհաջող փորձ է ունեցել` կորցնելով երեխաներին: Այս անգամ նա որոշել է արհեստական բեղմնաորմամբ հղիանալ:

Աշխարհում դեռևս չի եղել դեպք, երբ կինը միանգամից 12 երեխա լույս աշխարհ բերի: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, աֆրիկուհին առաջ կանցնի ամերիկուհի Նադյա Սուլեմանից, ով հունվարին լույս աշխարհ էր բերել միանգամից 8 երեխա: Ամերիկուհին միայնակ մայր էր, ով ևս հղիացել էր արհեստական եղանակով:

Աֆրիկուհին ցանկանում է ծննդաբերել բնական ճանապարհով, չնայած որ բժիշկները դա անհնար են համարում,-ասել է նրա ամուսինը` Մարվանը: Վերջինս պատահածը հրաշք է համարում` ասելով, որ ուրախ է ընտանիքի նմանատիպ համալրման համար:

Արհեստական բեղմնավորման մասնագետները կարծում են, որ Թունիսի բժիշկները անպատասխանատու քայլ են կատարել և վտանգի են ենթարկել մոր և երեխաների կյանքը:

Բժիշկ Սայմոն Ֆիշերն Օքսֆորդից ասել է, որ հաջող ծննդաբերության շանսերը շատ փոքր են· «Շատ քիչ է հավանական, որ 12 երեխաներն էլ ողջ կմնան: Նորածինների մոտ կարող են ի հայտ գալ նաև առողջական լուրջ խնդիրներ, իսկ մոր կյանքը կախված է բժիշկների ջանքերից»:

Դիտվել է 1680 անգամ:
Print Friendly

Leave a Reply