Գերմանիան բաժանվել է աղքատ հյուսիսի ու բարեկեցիկ հարավի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 3, 2011 8:53

Միավորումից 20 տարի անց Գերմանիան կարծես հաղթահարել էր արևմուտքի ու արևելքի   միջև եղած անջրպետը: Սակայն, այսօր դրա փոխարեն նոր հասկացություններ են առաջացել` հարուստ, դինամիկ զարգացումով հարավ և աղքատ, հետամնաց հյուսիս:Առաջադեմ հարավի ու հետամնաց հյուսիսի  տարբերություններն ակնհայտ են գրեթե բոլոր ոլորտներում. տնտեսական զարգացում, աշխատաշուկայի վիճակն ու ժողովրդագրությունը: Ավելի բարենպաստ վիճակ է ստեղծվել Բավարիայում, Բադեն-Վյուրթեմբերգում ու Հեսսենում, որտեղ գտնվում է ԳԴՀ-ի ֆինանսական մայրաքաղաք ֆրանկֆուրտը: Բացառություն են կազմում երկրի հյուսիում գտնվող հարուստ Համբուրգը և հարավում գտնվող Սահարը: Մնացյալում կարելի է նույնիսկ «Հյուսիսային ու Հարավային Կորեա» գծապատկերային տարբերակը կիրառել: Միավորումից ի վեր արևելքից արևմուտք է տեղափոխվել ավելի քան 1,1 մլն մարդ: Տնտեսության, աշխատանքի շուկայի ու ժողովրդագրական հեռանկարներ ունեցող գերմանական 20 քաղաքներից ու շրջաններից 18-ը  գտնվում են երկրի հարավում:

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply