ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ողջունել է Բեն Լադենի ոչնչացումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 3, 2011 8:21

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը  երկուշաբթի որոշում է ընդունել, որով ողջունել է  «Ալ Քաիդայի» առաջնորդ  Ուսամա բեն Լադենի ոչնչացման լուրը:

Խորհրդի 15 անդամների համաձայնությամբ ընդունված փաստաթղթում «թիվ 1 ահաբեկչի» ոչնչացումը որակվում է իբրև «բեկումնային իրադարձություն»:

Փաստաթուղթը նաև զգոնության  և ակտիվության  կոչ է պարունակում` ուղղված պետություններին: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ «ոչ մի պատճառ ու դժվարություն չեն կարող արդարացնել անմեղ մարդկանց սպանությունը: Ահաբեկչության դեմ  հնարավոր չէ պայքարել միայն զինուժով, օրենքներին հետևելով ու հատուկ ծառայությունների գործողություններով»:

Անվտանգության խորհրդի նիստին ներկա էր նաև ՄԱԿ-ի քարտուղար Պան Գի Մունը:

Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply