Հնդկաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջին անգամ կին Է ընտրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 3, 2009 18:27

meyra-kumar-1Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ է ընտրվել «անձեռնմխելիների» կաստայից Մեյրա Կումարը: Նա կառավարող Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ Է:

Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը 64-ամյա Կումարին շնորհավորել է խոսնակի պաշտոնում ընտրվելու առթիվ և այդ իրադարձությունը գնահատել պատմական:

«Ես խոսնակի պաշտոնում իմ առաջադրումը պատիվ ու հաջողություն եմ համարում ինձ համար: Բախտս բերել Է, որ ինձ այսպիսի պատմական հնարավորություն Է ընձեռվել»,-ասել Է Կումարը քվեարկությունից առաջ: Նա խոստացել Է բարեխղճորեն կատարել խոսնակի պարտականությունները և արտահայտվելու հնարավորություն տալ բոլոր կուսակցություններին:

Նոր խոսնակը 1985 թվականից ընտրվել Է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր: Մանմոհան Սինգհի նախորդ կառավարությունում նա զբաղեցրել Է Սոցիալական արդարության եւ հավասարության նախարարի պաշտոնը:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply