Քադաֆին ներկա չէր որդու թաղմանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 3, 2011 8:04
Գնդապետ Մուամմար Քադաֆին կրտսեր որդու թաղմանը ներկա չէր: Նրա փոխարեն, 2000-հոգանոց ամբոխի մեջ հայտնվեց սպանվածի եղբայրը` Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին` բեդվինի հանդերձանքով: Քաղաքային գերեզմանատանը հավաքվածներն ի պաշտպանություն Քադաֆիի, բղավում էին ու բռունցքները երկինք բարձրացնում: Դիկտատորի որդու հետ թաղեցին նաև նրա 3 թոռներին (Հաննիբալի, Աիշայի ու Մուհամմեդի երեխաներին): Բոլորը մայիսի 1-ին գտնվում էին այն շենքում, որը հարձակման էր ենթարկվել: Դաշինքի հրամանատարությունը, ի պատասխան մեղադրանքների, ասում է, թե իր նպատակը ոչ թե առանձին մարդիկ են եղել, այլ` ռազմական նշանակության օբյեկտները:






Facebook
Tweet This
Email This Post
