Ինչպես էին սամուրայների կանայք թունավորում սեփական երեխաներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2011 21:14

Այս հարցին կարողացել են պատասխանել գիտնականները. կատարած հետազոտություններով. պարզվել է, որ քաջարի սամուրայներն ունենում էին հիվանդոտ երեխաներ, որոնք նույնիսկ 3 օր չէին ապրում: Այդ երեխաներին թունավորում էին սեփական մայրերը: Գիտնականների կարծիքով, մեղքը կանանց կիրառած թունավոր կոսմետիկան էր, որի  մեջ արճիճի ու այլ ծանր մետաղների խտանյութեր էին պարունակվում: Քանի որ ճապոնուհիները կոսմետիկա օգտագործել են նաև հղիության ու կրծքով կերակրելու  ժամանակ, մանկիկի օրանիզմում կուտակվում էր մեծ քանակությամբ թունավոր խտանյութ, որը հիվանդոտության ու փոքրիկ կյանքի մարման պատճառ է դարձել: Ըստ այդ երեխաների մնացորդների անալիզի պարզվել է, որ արճիճի պարունակությունը մանկան օրգանիզմում 100 անգամ գերազանցել է  նմանատիպ` մտավոր ու ֆիզիկական շեղում ունեցող  ժամանակակից երեխայի նույն ցուցանիշը:

Դիտվել է 1519 անգամ:
Print Friendly

Leave a Reply