Ինքնասպանություն. Երիտասարդն իրենց ցած է նետել Կիեւյան կարմջից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 2, 2011 20:30

Քիչ առաջ Կիեւյան կամրջից մի երիտասարդ իրեն ցած է նետել եւ տեղում մահացել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայրում է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` քրեական հետախուզության բաժանմունքի պետ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում էին նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները: Այս պահին սպասում են, որ դեպքի վայր ժամանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչն ու դատաբժիշկը:

Ինքնասպանը, ով 35-40 տարեկան է, նետվելուց առաջ կամրջի վրա է թողել պայուսակ, որը գտել են քաղաքացիներն ու հանձնել քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցներին:

Պայուսակում անձնագիր է եղել, սակայն դեռ հայտնի չէ` իրենն է, թե այլ քաղաքացու:

Դիտվել է 2202 անգամ:
Print Friendly

Leave a Reply