Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային կազմակերպության 31-րդ Գլխավոր ասամբլեան կանցկացվի Երևանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 2, 2011 20:13

Հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային կազմակերպության 31-րդ Գլխավոր ասամբլեայի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային կազմակերպության մշտական քարտուղար Պիեռ Բայեի հանդիպման ժամանակ:
Մայրաքաղաք Երևանը Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային կազմակերպության անդամ է 1998թ.-ից:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ Գլխավոր ասամբլեայի անցկացումը Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև գործնական նոր հարաբերությունների հաստատման հիմք կհանդիսանա:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարևորել է Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային կազմակերպության հետ բազմակողմանի ծրագրերի իրականացումը կրթության ու մշակույթի ոլորտներում և հույս հայտնել, որ համագործակցությունը զարգացման հեռանկարներ ունի:
Մինչ Երևանի քաղաքապետի հետ հանդիպումը, Պիեռ Բայեն այցելել էր Երևանի թիվ 48 և 78 դպրոցներ ծանոթանալու կազմակերպության միջոցներով լինգաֆոնային դասարանների ձևավորման աշխատանքների ընթացքին: Ծրագրի հաջորդ փուլում կազմակերպության ֆինանսավորմամբ նախատեսվում է նաև հեռակա ուսուցման համաժամանակյա դասընթացներ անցկացնել ֆրանսերեն երկլեզվյա դասարաններ ունեցող այս դպրոցների միջև:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply