Հանրային քննարկում Գյումրիում` ընդդեմ Մինասի որմնանկարների տեղափոխման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 2, 2011 20:08

Ընդդեմ Մինասի որմնանկարները Գյումրուց տեղափոխելու ՀՀ կառավարության որոշման հանրային քննարկում տեղի կունենա վաղը` մայիսի 3-ին, ժամը 15:00-ին, «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում: Քննարկումը կազմակերպվել է գյումրեցի մշակույթի գործիչների և հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ:
Քննարկման ժամանակ որոշվելու է ՀՀ կառավարության որոշումը չեղյալ հայտարարելու նպատակով կազմակերպվելիք բողոքի միջոցառումները:
Միջոցառմանը հրավիրվում են Շիրակի մարզից ընտրված ՀՀ ԱԺ պատգամավորները, մարզպետարանի, քաղաքապետարանի պաշտոնյաները, ավագանու անդամները, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարները, լրագրողները, ինչպես նաև խնդրով շահագրգիռ այլ կազմակերպություններն ու անհատ քաղաքացիները:

Ի դեպ, Մինաս Ավետիսյանի որմնանկարների տեղափոխման ՀՀ կառավարության որոշմամբ անհանգստացած գյումրեցի արվեստագետների ապրիլի 29-ին վարչապետին գրված բաց նամակին (http://shirakcentre.org/index.php/hy/news/897-shirak-centre-ngo.html) արդեն իսկ միացել են հազարավոր քաղաքացիներ:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply