Վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ կանցկացնի նպաստների բնագավառում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 2, 2011 19:20
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն` ՀՀ Վեկահսկիչ պալատի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի, ինչպես նաև վարչական շրջանների սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների պատասխանատուների մասնակցությամբ:
Վերևահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ Վերահսկիչ պալատը լայնածավալ ստուգումներ է սկսելու պետական նպաստների հաշվարկման և տրամադրման գործընթացի, ինչպես նաև ՀՀ կառավարության թիվ 352 և 510 որոշումների համապատասխան ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների, ընտանեկան, մինչև երկու տարեկան երեխաների խնամքի և այլ պետական նպաստների հատկացումների օրինականությունը պարզելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը և խախտումները անթույլատրելի են, իսկ սոցիալական ոլորտում` առավել ևս: Իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների գործընթացի հետ կապված քաղաքապետը հանձնարարել է ցուցաբերել խիստ հետևողականություն և դրսևորել առավելագույն աջակցություն:
Իշխան Զաքարյանը նշել է, որ ՀՀ նախագահի կողմից խնդիր է դրվել ուսումնասիրել նպաստների բնագավառը հանրապետության ողջ տարածքում: Վերահսկիչ պալատը մինչև տարեվերջ վերահսկողություն է բացելու Երևանի քաղաքապետարանի` սոցիալական ծառայութուն իրականացնող կառույցներում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply