“Ճառ ասենք, թե զանգ կախենք”

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 2, 2011 17:41

Մայիսի 2-ին Խաչատուր Աբովյանի անվան  պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի  ֆակուլտետի  մասսայական հանդիսությունների  ռեժիսուրա  բաժնի Ա  խումբը  ֆակուլտետի մեծ դահլիճում ներկայացրեց  ՀՀ  ժողովրդական   վաստակավոր  արտիստ Արմեն Սանթրոսյանի “Ճառ ասենք, թե զանգ կախենք”ներկայացումը` ըստ Խնկո Ապեր  “Մկների ժողով» առակի: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր  Արտաշես Հովհաննիսյանի  կողմից բեմադրված այս ներկայացոումը 4-րդ կուրսի ուսանողների դիպլոմային  աշխատանքն էր: Թե ինչով է պայմանավորված  հենց այս ներկայացման  ընտրությունը, Արտաշես Հովհաննիսյանը պատասխանեց, որ կարող էին  ընտրել  “Նամուս”-ը կամ  “Պեպոն”, սակայն   ուսանողները  իրենց պլաստիկան, պարը, խոսքը կարող են ավելի լավ  ներկայացնել  հենց այս առակի միջոցով: Իսկ դերասաններին պատրաստում են   ոչ թե բեմ բարձրանալու համար , այլ պատրաստի  դերասաններին ռեժիսուրական մոտեցումով թույլատրում են ինքնուրույն, ավելի երիտասարդական պատկերացումներով իրենց դերերը խաղալ: Սա դերասանի վարպետություն  խմբի աշխատանքն է:Նրանք այնպես են սովորել ու հմտացել իրենց աշխատանքում, որ անգամ կարող են Սունդուկյանի և Պարոնյանի անվան  թատրոններում հեշտությամբ աշխատել, վերջում ավելացրեց Արտաշես Հովհաննիսյանը:

Մերի Խաչատրյան

Դիտվել է 1333 անգամ:
Print Friendly

Leave a Reply