Այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրեցին ջերմոցային տնտեսությամբ, մասնավորապես` պոմիդորի արտադրությամբ զբաղվող ձեռներեցները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 2, 2011 17:21

Պատվիրակությանն ընդունեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Ձեռներեցներին հուզող հարցերը վերաբերում էին ներքին արտադրողի իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես` շուկայում անհավասար մրցակցության պայմաններին` Թուրքիայից չմաքսազերծված պոմիդորի ներմուծմանը, բանկերի տոկոսադրույքներին, արտադրելու ընթացքում իրենց սպառած էներգիային` գազին  և այլն:

Հանդիպման ընթացքում բարձրացված խնդիրները լսելուց հետո Դավիթ Սարգսյանը խոստացավ առաջիկայում տեղյակ պահել, թե Կառավարությունը ինչպես է տեսնում խնդիրների լուծման եղանակները:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply