Սպառողի իրավունք. ոչ պարենային ապրանքները պետք է ունենան հայերեն տեղեկատվություն

Օրվա լուր | | August 18, 2009 16:25

mhm43286-copy2011թ. հունվարից Հայաստան ներկրված ոչ պարենային պարտադիր սերտիֆիկացման (ապրանքը համապատասխանում է օրենքով սահմանված չափանիշներին) ապրանքները պետք է անպայման հայերեն մակնիշ (տեղեկատվություն ապրանքի մասին) ունենան: Այդ ապրանքներն են` լվացող, մաքրող միջոցները, կոսմետիկան և կենցաղային տեխնիկան:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հկ-ի նախագահ Աբգար Եղոյանն ասում է, որ շուկայում ոչ պարենային ապրանքների 80 տոկոսը հայերեն տեղեկատվություն չունի, որն  անօրինականություն է: Այդ ապրանքները հնարավոր է շուկայում են հայտնվում կոռուպցիայի պատճառով։

«Եթե ապրանքը սերտիֆիկացված է, այն պետք է ունենա հայերեն պիտակ, որի վրա բացի բաղադրությունից, պետք է լինի հայերեն տեղեկատվություն արտադրողի և ապրանքի օգտագործման մասին»,-ասում է Եղոյանը:

Կան 16 խումբ ապրանքեր` սահմանմված օրենքով, որոնք կարող են չսերտիֆիկացվել, սակայն, ըստ Աբգար Եղոյանի, դրանք ևս պետք է ունենան ապրանքի մասին հայերեն տեղեկատվություն:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հկ-ն պարտրաստվում է կառավարությանը ներկայացնել նախագիծ, որով պետք է հետևել, որ ոչ պարենային ապրանքները ուենան հայերեն տեղեկություն, մոնիթորիգներ անցկացնել և խախտումները հրապարակային դարձնել:

«Սպառողի ընտրությունը շատ հաճախ կախված է ապրանքի մասին նրա իրազեկվածությունից.նա պիտակի վրա կարող է ապրանքի մասին կարդալ ինֆորմացիա և չգնել ապրանքը, իսկ այսօր տեխնիկայի գրեթե բոլոր խանութներում,օրինակ, սառնարանի հետ չեն տալիս հայերեն ոչ մի տեղեկատվություն` ոչ անձնագրի և ոչ էլ ցուցումների տեսքով»,-ասում է Եղոյանը:

Նա ասում է, որ անհրաժեշտ է նաև ներկրոնղերին քարոզել, որ իմանան կառավարության ընդունած որոշումը և իրենց պարտականություններն ու իրավունքները:

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply