Սիրում ե՞ք համբուրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | May 2, 2011 15:59 Համբուրվելիս այնքան լավ եք զգում ձեզ, որ թվում է, թե կարող եք պայթել հաճույքից: Դուք գլխապտույտ եք զգում, կամ ձեզ թվում է, թե ձեր սիրտն աշխատում է անչափելի մեծ արագությամբ:Դող, վախի զգացում, քրտինք… Այս ամենn ազդեցություն է ունենում համբույրից ստացած զգացողության վրա: Սակայն սրանցից և ոչ մեկը խնդիր չէ: Խնդիրը սրանց գոյության և առաջացման պատճառներն են: Գրեթե բոլոր մարդիկ իրենց կյանքի ընթացքում ապրում ու հաղթահարում են նման խնդիրներ: Սրա վկայությունն է այն, որ մարդու ներքինում կան հոգեբանական արգելքներ, որոնք նա ինքնուրույն չի կարող հաղթահարել, որպեսզի ճաշակի համբույրի հաճույքը: Դրանք այնպիսի խնդիրներ են, ինչպիսիք են վախը, անինքնավստահությունը, անհաստատակամությունը, ծնողների ճնշող ազդեցությունը: Քանի դեռ մարդու ներաշխարհում կան նման էմոցիոնալ խնդիրներ, նա չի կարողանում հաստատվել ու զգալ իրեն որպես լիարժեք մարդ: Առաջանում է կաշկանդվածություն, որը չպետք է շփոթել ամոթխածության հետ: Նման խնդիրները մեծ ազդեցություն են ունենում մարդու կարիերայի ու ինքնահաստատման վրա: ԾՆՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՄԲՈւՅՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐՈւՄ Շատ հաճախ ծնողներն են իրենց երեխաների մեջ կրթում ամենամեծ էմոցիոնալ խնդիրները: Դեռահասների մեծ մասը բողոքում է. «Ծնողներս ինձ արգելում են համբույրի մասին գրքեր բերել տուն»: Ծնողը, արգելելով կարդալ երեխային նման գրականություն, մեծ սխալ է գործում: ՀԱՄԲՈՒՅՐԻ ՎԱԽԸ Ձեր սրտի բաբախյունն արագանում է, ծնկները դողում են, քրտնում են ձեռքերի ափերը: Դուք պապանձված կանգնած եք ձեր ընկերուհու կողքին, կարծես կաթվածահար լինեք: Այս խնդիրը շատ տարածված է. հարցվածների մոտ 15%-ը ասում է, որ վախենում է համբույրից: Այս զգացողությունը հիմնականում հանդիպում է այնպիսի մարդկանց մեջ, որոնք պատասխանատվության մեխ զգացում ունեն և ձգտում են միայն բարի գործեր անել շրջապատի համար: Այսպիսի մարդկանց պետք է սովորել համբուրվելու ժամանակ թուլանալ: ԵՍ ԱՄԱՉԿՈՏ ԵՄ Մի անհանգստացիր: Ամաչկոտների հետ համբուրվելն ավելի հետաքրքիր է: Ամաչկոտությունն այս պարագայում ոչ թե թերություն, այլ առավելություն է: Դու յուրահատուկ մարդու տպավորություն կթողնես: Եթե շատ ես ամաչում, փորձիր համարձակություն գտնել քո մեջ ու համբուրել աղջկան հրաժեշտ տալիս: Եթե սա հաջողվի, փորձիր հաջորդ անգամ համբուրել նրան ողջունելիս: Հետո փորձիր համբուրել նրա ձեռքը: Մեկ-երկու ընկերական բնույթի համբույրից հետո դու ավելի արագ ու համարձակ կկողմորոշվես: ՀԱՇՏՈւԹՅԱՆ ՀԱՄԲՈւՅՐ Պարտադի՞ր է հաշտվելուց հետո համբուրվել: ԱՅՈ: Որովհետև այն ավելի արագ է անցկացնում խռովության ու վիրավորանքի պատճառած ցավերը: Որպեսզի սա գործի, հարկավոր է անկեղծ լինել: Անկեղծության բացակայության դեպքում կարող է հակառակ ազդեցությունը լինել: ՄԻ ՔԱՆԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԽՈՐՀՈւՐԴՆԵՐ Համբույրը չի լինում ճիշտ և սխալ: Համբույրը զգացմունքի ինքնաբուխ արտահայտումն է: Երբեք չպետք է մտածել, թե այն ինչպես կստացվի: Կարևորը, որ կստացվի: |
Շահումյան Անժելա





Համբուրվելիս այնքան լավ եք զգում ձեզ, որ թվում է, թե կարող եք պայթել հաճույքից: Դուք գլխապտույտ եք զգում, կամ ձեզ թվում է, թե ձեր սիրտն աշխատում է անչափելի մեծ արագությամբ:
Facebook
Tweet This
Email This Post
