Համաշխարհային ցանցի իսլամիստներն անիծել են Օբամային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2011 15:20

Մահմեդական ծայրահեղականների խմբավորումը  ինտերնետային  քննարկումներում հրապարակել են “Ալ Քաիդայի” առաջնորդի սպանության առնչությամբ վրիժառության նախազգուշացումներ: Քննարկումների մասնակիցները Ալլահին աղոթքներ են ուղղել, որպեսզի բեն Լադենի մասին լուրերը կեղծ լինեն: Բացի այդ, նրանք անիծել են  Բարաք Հուսեյն Օբամային: Ոմն օգտատեր գրել է.” Ամերիկացիներ, մի ցնծացեք, մենք առանց բեն Լադենի էլ ունակ ենք ձեր կոկորդը կտրելու (թող տառապյալի հիշատակն օրհնյալ լինի): Բեն Լադենը ցանել է համաշխարհային ջիհադի սերմերը, դրա համար լ “Ալ Քաիդայի” առաջնորդն անմահ է: Նրա մահվան համար վրեժխնդիր կլինենք”:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply