Սեքսուալ հարաբերություններ. երբ և ինչքան

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 2, 2011 15:03

Գիտնականները, ինչպես միշտ, հարցին նայում են գիտական տեսանկյունից: Նրանք աշխատություններ են գրում կամ էլ թեզեր պաշտպանում` հասկանալու համար, թե ինչպես կարող են տարբեր մոլորակների բնակիչներ հանդիսացող կինն ու տղամարդն ապրել իրար հետ կամ էլ հակառակը` առանց մեկը մյուսի: Օրինակ` նրանց հետաքրքրում է, թե  ինչքան ժամանակ կարելի է ապրել առանց սեքսի,  չվնասելով առողջությունը: Հայտնի է, որ կանայք իրենց բնույթով ավելի համբերատար են, քան տղամարդիկ. ու դա ոչ միայն կենցաղին է վերաբերում (ցաքուցրիվ իրեր և ուտելիք հեռուստացույցի առջև), այլև սեքսուալ կյանքին: Սակայն մեկամսյա հարաբերական հանգստից հետո, նույնիսկ ամենահամբերատար կանայք սկսում են ֆիզիկական ու հոգեկան դիսկոմֆորտ զգալ, որի նախանշանները շատ նման են  դաշտանին նախորդող շրջանին. ջղայնություն, զայրույթի նոպաներ, կատաղություն ողջ աշխարհի վրա: Ընդ որում, կանայք առանձնապես չեն կարողանում իրենց զսպել,այդ պատճառով էլ այս վիճակը շուտով ոչ մեկի աչքից չի վրիպում:

Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, ավելի զուսպ են իրենց զգացումներում, սակայն  սեռական  երկարատև “ժուժկալության” սովոր չեն ու արդեն երկրորդ շաբաթ կամ էլ ավելի վաղ են սկսում տանջվել: Նրանք փորձում են զգացմունքային բռնկումները զսպել, որոշ ժամանակ, սակայն այդ լարվածությունը կուտակվում է  և կարող է դրսևորվել ֆիզիկական ախտանշաններով, ինչպիսիք են` արյան բարձր ճնշում, ստամոքսի խոց ( նյարդային հանգամանքներով պայմանավորված): Սեքսի նկատմամբ վերաբերմունքը կնոջ ու տղամարդու մոտ տարբեր է: Եթե կնոջ սեքսուալության ծաղկունքն աստիճանաբար է մարում,   դեռատի հասակում նվազագույնից սկսելով 30 տարեկանում հասնում է առավելագույն` ծաղկուն  վիճակի, ապա տղամարդկանց մոտ սեքսուալության բարձունքը վաղ երիտասարդ հասակում է լինում: Այսինքն, սեքսուալ պահանջը վաղ երիտասարդության շրջանում  ավելի է, քան միջին տարիքում ու  նվազ` ծեր հասակում: Ավելի ուշ փորձ կուտակելուց հետո տղամարդը քանակից գերադասում է որակը ու սեքսուալ հարաբերությունները դառնում են կանոնավոր: Սակայն, հենց այս տարիքում է սկսվում  միջին տարիքի ճգնաժամը: Անկողնում 1-2 անգամ անհաջողության մատնվելուց  հետո 40-50 տարեկան տղամարդը սկսում է վախենալ: Հետաքրքրական է, որ տղամարդիկ` հետախույզները, օլիգարխները զինվորները, ավազակներն ու պաշտոնյաներն ավելի շատ են վախենում պրոստատիտից ու իմպոտենցիայից, քան մահից: Ընդհանրապես, տղամարդը 40-ից հետո ավելի շատ է սկսում հետևել առողջությանը (ինչը, հարկ է նշել, շատ խրախուսելի է) և ընկնել զանազան տագնապալի վիճակների մեջ (ինչն էլ, հասկանալի է, շատ վատ է): Սակայն, պետք է խուճապի չմատնվել ու կասկածահարույց ցանկացած խնդրի դեպքում դիմել մասնագետի: Հայտնի խոսք է` ավելի հեշտ է հիվանդությունը կանխարգելել, քան բուժել:

Դիտվել է 3001 անգամ:
Print Friendly

Leave a Reply