Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը հաղթեց լրացուցիչ ցուցանիշով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 2, 2011 14:19
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանի հաղթանակով ավարտվեց Ֆրանսիայի Լիլ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարը: Ղարամյանն առանց պարտության անցկացրեց մրցաշարը և 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաև գրոսմայստեր Օլեգ Կորնեևը (Ռուսաստան), միջազգային վարպետ Յանիկ Գոզոլին (Ֆրանսիա), գրոսմայստեր Նիկիտա Մայորովը (Բելառուս), բայց նրանք հայ շախմատիստին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով:






Facebook
Tweet This
Email This Post
